Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, ում ամուսնու հայրը՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորված է, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտանիքը ինձ համար այն մարդկանց ամբողջությունն է, ովքեր իրարով ուրախանում են, իրարով տխրում, իրար աջակցում: Հիմա մենք ավելի քան պետք ենք իրար:
Սիրով, ուժով և հոգատարությամբ ապրում ենք միասին: Թե երեխաներն են մեզ ուժ տալիս, թե մենք իրենց: Մենք հաղթահարելու ենք այս ամենը, քանի որ իրար ունենք»։
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Նշված գործով մեղադրանք է առաջադրվել նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: