Վարչապետը «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրենի հետ քննարկել է կանաչ ջրածնային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Բրուքի հետ: 

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցութանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Սիմենս էներջի»-ի կողմից ծրագրերի իրականացման հնարավորություններին: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը` ոլորտում նոր ծրագրերի իրականացման գործում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել