ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցչի հետ

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել