Վարչապետը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր: 

Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին: 

Կարևորվել է ՀՀ կառավարության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի միջև հետագա սերտ համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել