Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, կարճատև հանդիպում եմ ունեցել Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ։
Այս մասին հայտնում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Քննարկել ենք հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել մեր գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։
Կարևորել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին»,-նշել է նա։