ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում։
Թե ինչ են քննարկել կողմերը, վարչապետի աշխատակազմից չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին այցելել էր Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետի հետ։