ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պատգամավորներին Մինսկ գործուղելու կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության կազմում 2024 թվականի փետրվարի 23-26-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ եւ Դավիթ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: