«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երեկ կոնսիլիում է հրավիրվել` քննարկելու համար «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի առողջական վիճակը:
Ցավոք, ոլորտի լավագույն մասնագետները ստիպված են եղել խոստովանել, որ բժշկությունն այլևս անզոր է և պետք է սպասել հրաշքի: Ինչպես հայտնի է, դաժան ծեծից հետո ռազմաբժիշկը, իր մեկ այլ գործընկերոջ հետ հոսպիտալ տեղափոխվելիս, արդեն եղել է ծայրահեղ ծանր վիճակում, և մինչ այժմ թեկուզ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակը հնարավոր է եղել ապահովել արհեստական կենսապահովման համակարգի շնորհիվ միայն:
Ինչ վերաբերում է ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած մյուս բժիշկներին, ապա նրանց վիճակն ավելի բարվոք է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: