ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են հաշվառվել պետռեգիստրում, եթե սեփականատերը համաձայնություն չի ներկայացնում

Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է․

«ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն։

Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:

Դիմումատուի հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել