Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը

Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է ինքնիրավչության, վանդալիզմի և անպատժելիության ցանկացած դրսևորում, անկախ դրա կատարողների «տերերի» կարգավիճակից, առավել ևս երբ այն ուղղված է ազնվագույն և ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցչների` բժշկների հանդեպ: Բժիշկներ, ովքեր փրկել են բազմաթիվ կյանքեր, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հիվանդ զինվորականներ վերականգնել են իրենց առողջությունը և շարունակել ծառայությունը Հայկական բանակում:
Կոչ ենք անում բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին և քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ:
Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` բարեխղճորեն աշխատել բոլոր մեղավորներին հայտնաբերման և օրենքի ողջ խստությամբ պատժելու համար` ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն և թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսևորումների:
Մեր աղոթքն ենք հղում առ Աստված` ողջ և առողջ պահելու մեր տուժած գործընկերներին:
ՀԱՅԿԱԿԱՆ ՔՒԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել