Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել առաջին անգամ անցկացված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը: