Մ․ Բ․-ին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի հունիս ամսին Մ․ Կ․-ի նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել, վերջինիս սպառնացել է, որ մորթելու եղանակով կսպանի Մ․Կ․-ի մանկահասակ երեխային, ինչպես նաև նրան։
Գործը դատարան է ստացվել 2024 թ․-ի փետրվարի 9-ին։ Այն մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին։
Iravaban.net-ը փոխանցում է, որ Մ․ Բ․-ն «TikTok» հավելվածի իր կողմից շահագործվող էջով մտել է ուղիղ եթեր և 2 րոպե 52 վարկյան տևողությամբ ելույթ ունեցել, որի ընթացքում հասարակության ՝ իրեն լսող օգտատերերի նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով Մ․ Կ․-ի հասցեին, հնչեցրել է սպանության սպառնալիքներ:
Բացի այդ, Մ․ Բ․-ն 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «TikTok» հավելվածի իր կողմից շահագործվող էջով մտել է ուղիղ եթեր, արցախահայության նկատմամաբ՝ զուտ արցախցի լինելով պայմանավորված, ատելություն, անհանդուրժողականություն ու թշնամանք ՝ հրահրել։ Ելույթ է ունեցել Արցախից բռնի տեղահանվող հայ բնակչության համար օգնություն հավաքագրող Ս․ Ա․-ի գործողությունների վերաբերյալ։ Բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել, սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցն արցախահայության և Ս․ Ա․-ի հասցեին, ինչպես նաև հնչեցրել է սպանության ու խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ, մասնավորապես ասելով՝ «Ս․, եթե վիդեոն չջնջեցիր կիջնեմ սալոնդ պաժաո կտամ՝ քեզ էլ մեջը»:
Բացի այդ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մ․ Բ․-ն գնացել է Ս․ Ա․-ի աշխատանքի վայր՝ գեղեցկության սրահ, հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ Ս․ Ա․-ի և արցախահայության հասցեին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։