ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցի ընթացքում:
«Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թ. հունվարի սկզբին, ես գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։