Դա հարված էր խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված էր խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում:

Փաշինյանի խոսքով՝ այդ հարվածն առանձին վերցված գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելում հանդիման մերժումից և հետագա հանդիպումների մերժումներից:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են: Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը», – ասել է վարչապետը:

ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

Հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի այսօր ուշ երեկոյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել