Ոստիկանությունում ատեստացիա է՝ հավելավճար հաշվարկելու նպատակով

ՀՀ ներքին գործերի նախարարի փետրվարի 9-ի հրամանով՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով փետրվարի 12-ից կմեկնարկի ատեստացիոն հերթական գործընթացը։  Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները կարող են զեկուցագրեր ներկայացնել փետրվարի 12-ից մարտի 1-ը։

Հիշեցնենք, որ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։ Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել