Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: