Տեսակցության եկած քաղաքացու ներքնազգեստի արտաքին հատվածից հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված

2024թ փետրվարի 9-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ անձնական զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա Մ-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ Ս-ին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ Գ Ս-ի ներքնազգեստի արտաքին հատվածից հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ, որոնցից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 459 գրամ քաշով զանգվածներ, իսկ մյուս երկուսում՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 133 գրամ քաշով զանգվածներ։

Քաղաքացի ԳՍ-ն ձերբակալվել է օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել