ՊՆ-ում քննարկել են զինծառայողների միջև ոչ կանոնագրքային հարաբերությունները կանխելու հարցը

ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները պետք է կանխարգելվեն։ Այս մասին նշվել է ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացված հավաք-խորհրդակցության ժամանակ, հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությունն անցկացվել է «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։

«Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է, որ պետք է պայքարել արատավոր բարքերի դեմ և իրականացնել զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել