Երևան քաղաքում` փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-6-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Այս մասին տեղեկանում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում`փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
