Երիտասարդի մոտ հերոին և դեղահաբեր են հայտնաբերվել. ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2,74 գրամ հերոին և լիրիկա տեսակի 26 դեղահաբ։

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել