ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են՝ մեղմացրել են աշխատակիցների համար ուղևորությունների սահմանափակումները

ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։  Այս մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։

«Ծանուցում ԱՄՆ քաղաքացիների համար․ ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ Նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են», – նշված է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումները վերաբերվում են՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ ընկած հատվածներին, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ:

Նախորդ նախազգուշացումը դեսպանատունը հրապարակել էր 2023 թվականի սեպտեմբերի 19֊ին, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այն ժամանակ սահմանափակումները տարածվում էին նաև Տավուշի մարզի և Լեռնային Ղարաբաղի վրա։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել