Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ դա «կփոխի բանակի վաղվա օրը»։
Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։
Ես չեմ կարող անդրադառնալ պայմանագրերի ընթացքին, բայց կարող եմ նշել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,-ասաց Պապիկյանը։