Սոսի Խանիկյանի գործով նախաքննությունը վերսկսված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Սոսի Խանիկյանը մահացել էր 2021 թ․-ի մարտի 1-ի երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայում գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա, գիտակցության չգալով, մահացել էր։

