Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երևանի ավագանու արտահերթ նիստը 2 օրով հետաձգվել է

Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երևանի ավագանու արտահերթ նիստը 2 օրով հետաձգվել է։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 394-Ա որոշմամբ.
2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով՝

1.    Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
2.    Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
3.    Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
4.    Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
5.    Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
6.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
7.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
8.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել