ՔՊ-ն Գրիգոր Մինասյանի հետ քննարկել է պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները

ՔՊ-ն Գրիգոր Մինասյանի հետ քննարկել է պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության եւ Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել