2024 թվականի հունվարի 4-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին թիվ 65-Ն հրամանը։
Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները:
Մասնավորապես՝
- Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի։ Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում,
- Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է արտադրական վնասվածքների դեպքերի հաշվառում՝ ներկայացված տվյալների հիման վրա: Արտադրական վնասվածքների վերաբերյալ տվյալները գրանցվում են արտադրական վնասվածքի դեպքի հաշվառման մատյանում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
Կից ներկայացվում է թիվ 65-Ն հրամանը՝