Փաշինյանը՝ Չորրորդ Հանրապետության հնարավորության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսվող նոր Սահմանադրության համատեքստում անդրադարձել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման հնարավորությանը: Վարչապետն  այս մասին խոսել է Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանել է նա այն հարցին, թե  արդյո՞ք ինքը նոր Սահմանադրություն առաջարկում է նոր՝ Չորրորդ հանրապետության համար։

«Պատկերացրեք՝ 2-ով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք՝ ճանապարհի եզրերին ցուլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կատարենք:

Ի դեպ, այդ շորն ինձ համար գործել է տատիկս: Բարդ ճանապարհ է, պետք է որոշում կայացնենք: Պետք է այդ ճանապարհը անցնենք»,- ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունն արտաքին ճնշման պահանջով է։

Նա ընդգծել է, որ  կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, կարող է իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել քվեարկությամբ, իսկ իրենք հանրաքվեն չեն կեղծի։

«Տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված՝ հարց ենք բարձրացրել»,- ասել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել