Ինչու՞ բանակը չենք անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ անվանում ենք Հայոց բանակ․ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունն ինչու՞  իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ անվանում է Հայոց բանակ։ Այս մասին այսօր ասաց  Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Հայեր կան Թուրքիայում, հայեր կան ամեն տեղ, հայեր կան Իրանում, Վրաստանում։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ Հայոց բանակը  այն հայերի բանակն էլ է։ Էն հայերի ինչի՞ն է պետք բանակը։ ԱՄՆ հայերին բանակն ինչի՞ համար է պետք»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ մենք ասում ենք՝ Հայոց բանակ ու մենք չենք նկատում դա, «մեզ համար այնքան սովորական բան է»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել