Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան դժգոհությունների, որ իր եթերով հեռարձակվող օրհներգի տեսաշարից Արարատ լեռան կադրերը հանվել են։
«Հարգելի հեռուստադիտողներ,
մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել:
Տեղեկացնում ենք, որ վերջին 8 տարիներին մեր եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը և այն որևէ փոփոխության չի ենթարկվել»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է,որ Հանրային հեռուստաընկերության օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա։