Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։

Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել