«Մենք ավելի քան վստահ ենք՝ որևիցե խախտում չի եղել»․ Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկությունների մասին

Պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով, որովհետև քանի դեռ մարդու վերաբերյլա մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։ Այս մասին լրագրողներիի հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվել են խուզարկություններ։  Ձերբակալվել էր Էկոնոմիկայի նախարարի արդեն նախկին տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք։

«Վերջին անգամ նախարարությունում նման դեպք եղել էր երեք տարի առաջ, երեք տարի անց, մինչև օրս չկա դատական վճիռ երեք տարի առաջ ձերբակալված անձանց վերաբերյալ։ Պետք է սպասենք գործընթացները գնան։ Եթե ուշադիր կարդաք Քննչական կոմիտեի հայտարարությունը, այնտեղ, ըստ էության առաջին դրվագը, որը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, երկու կարևոր արտահայտություն բացակայում է, դա «կաշառք» բառն է կամ ոչրևէ այլ կերպ շահագրգռված լինելը և չկա բյուջեի փողերի ծախս։ Այսինքն այդ դրվագով բյուջեից միջոցներ չեն ծախսվել։ Այդ տենդերային գործընթացը եղել է իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում՝ Ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Մենք ավելի քան վստահ ենք, որ քննութայմբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևիցե խախտում չի եղել»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ պետք է սպասել՝ հասկանալու համար, թե Քննչական կոմիտեի իրենց գործընկերներն ինչ են հասկանում ասելով՝ չարաշահում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել