Գարեգին Բաղրամյանն առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու։ 2019 թվականին Ազգային ժողովի որոշամբ Գարեգին Բաղրամյանը 5 տարի ժամկետով նշանակվել էր այս պաշտոնին։ Պաշտոնավարման ժամկետը ապրիլի 18-ին լրանում է։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ պաշտոնում կրկին առաջադրվում է Բաղրամյանի թեկնածությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Բաղրամյանը բավական աշխատանք է կատարել, բայց էլի աշխատանք կա անելու։
Կառավարության ղեկավարը անդրադարձավ ջրին, դրա որակին ու գնին, ինչպես նաև հանձնաժողովի համար նախատեսվող աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։