Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան 21 շենքի ջրամատակարարումը:

Փետրվարի 1-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործներ փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի 1-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի 6-րդ Թաղ. 4-14շ., Արցախյան Խճ. 10 շ., Պղնձաքերծ փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի 1-ին ժամը 10:10-20:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Հաղպատ, Ակներ, Ծաթեր, Նեղոց, Շնող, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Քարկոփ, Թեղուտ, Զորական, Բագրատաշեն, Ախթալա, Այրում, Թումանյան գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել