Համբարձում Աբրահամյանն ազատվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին որոշում է ընդունել, որում նշվում է․

 «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Համբարձում Աբրահամյանին ազատել միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Նշվում է, որ Աբրահամյանին պաշտոնից ազատելու հիմք է հանդիսացել նրա դիմումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել