Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ խուլիգանություն կատարած քաղաքացին հայտնաբերվել է։ Տեղեկությունը Iravaban.net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Անձը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո է»,– ասաց նա։
Ըստ ԶԼՄ–ների` նրան հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում։