Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Այսօր՝ հունվարի 31-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում: