Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք վայրերում կատարվում են խուզարկություններ: Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշեցին ՔԿ-ից:
Նշենք, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի արդեն նախկին տեղակալ Անի Իսպիրյանը։
Անի Իսպիրյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից, նա հունվարի 30-ին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: