Հայտնի է՝ երբ են հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները

Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը՝ վկայակոչելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:

Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախորդ հանդիպումը 2023 թվականի նոյեմբերի 30-ին էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել