Ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել