Քարաթափում Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հունվարի 27-ին, ժամը 15։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ճանշինի հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են քարային զանգվածը։

Ժամը 16։02-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել