Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հակաբակտերիային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը, նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:
Արդյունքում` մանրէները այնքան են փոխվում, որ հակաբակտերիային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
Հակաբակտերիային դեղերը կարևոր ռեսուրսներ են և անհրաժեշտ են լուրջ բակտերիալ վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար:
