Հաշված օրեր են մնացել 2007թ. նոյեմբերից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետին։
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը և հավելում. «Ժամանակի» տեղեկություններով՝ արդեն իսկ հստակեցվել է, որ Իշխան Զաքարյանը չի շարունակի պաշտոնավարումը: Նրա և հավանական թեկնածուի հարցը թերևս կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերից մեկում:
Խոսվում է, որ եթե Սերժ Սարգսյանն իր սովորության համաձայն անակնկալ թեկնածու չառաջադրի, ապա ամենահավանական թեկնածուն ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: