«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ալիխանյան, Մարշալ Բաղրամյան 1 նրբանցքի ջրամատակարարումը:
Հունվարի 24-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Դավթաշեն 4 Թաղ. 5-36 շենքերի ջրամատակարարումը:
Հունվարի 24-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի 31-113/5 տների և նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: