Գ․ Զ․-ն 2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 15-16-ի սահմաններում Կ․ Խ․-ի բնակության վայրում, բռնություն գործադրելով, բռնաբարել է վերջինիս։
Գործը մակագրվել է դատավոր Էդգար Մանասյանին, և վարույթ է ընդունվել 2023թ.-ի մայիսի 5-ին:
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Կ․ Խ․-ն 2022թ. մարտ ամսվա կեսից աշխատել է կահույքի սրահում որպես վաճառողուհի, որտեղ ծանոթացել է տնօրեն ներկայացած Գ․ Զ․-ի հետ: 2022թ. մայիսի 8-ին վերջինս համոզել է Կ․ Խ․-ին իր հետ ընդմիջում անելիս ալկոհոլային խմիչք խմել, որն իրեն հաջողվել է։ Օգտագործելով ալկոհոլային խմիչք և գտնվելով դրա ազդեցության տակ՝ նույն օրը ցերեկային ժամին վերջիններս, ըստ էության, փոխադարձ համաձայնությամբ համբուրվել են, որից հետո Գ․ Զ․-ն պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Կ․ Խ․-ին, որ մերժել է բոլոր առաջարկությունները:
Տեղեկություններ ստանալով, որ Գ․ Զ․-ն նպատակադրված է իրեն աշխատանքից ազատել, Կ․ Խ․-ն վերջինիս հրավիրել է իր վերոնշյալ բնակարան այդ հարցը պարզաբանելու։ 2022թ. մայիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում Գ․ Զ․-ն իր վարած ավտոմեքենայով գնացել է նշված բնակարան, Կ․ Խ․-ի ուղեկցությամբ մտել ներս, որի ժամանակ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, Կ․ Խ․-ի կամքին հակառակ քաշքշել է նրան, համբուրել, գրկել և տարել ննջասենյակ, որի ընթացքում տուժող անձը ցույց է տվել դիմադրություն և բղավել է։
Գ․ Զ․-ին հաջողվել է հաղթահարել Կ․ Խ․-ի դիմադրությունը, և շուրջ 2 րոպե վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել Կ․ Խ․-ի հետ։
Խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Առաջիկա դատական նիստը նշանակվել է 2024թ․-ի փետրվարի 14-ին՝ ժամը 10։00-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: