Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 23-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան- Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցվում է բնակիչների ներողամտությունը: