«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսե) տեղեկացրել էր, որ ենթարկվել է առեւանգման։

Iravaban.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրհամյանն ասաց, որ առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները, քրեական վարույթի շրջանակներում, համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։

Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել