Արդարադատության խորհրդի աշխատակազմի հայտարարությունը

Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2013 թվականի նոյեմբերի 8-ին և 9-ին Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի «Բ» դահլիճում։

ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` որակավորման գրավոր քննություններին ներկա գտնվելու համար, մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը համապատասխան հայտ ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)։

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասով` ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը կընտրի համապատասխան հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության։

Կից հրապարակվում է որակավորման գրավոր քննությունների համապատասխան մասնագիտացման առաջադրանքների մեկ նմուշօրինակ։

Բեռնել՝
Առաջադրանքի քրեական մասնագիտացման նմուշօրինակը
Առաջադրանքի քաղաքացիական մասնագիտացման նմուշօրինակը
Առաջադրանքի վարչական մասնագիտացման նմուշօրինակը

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Լուսանկարը` dataran.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել