Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ․ քաղաքապետարան

Տարեկան նախագծերով բարեկարգված բակերի թիվը Քանաքեռ-Զեյթունում փուլ առ փուլ ավելանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան։

«Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին էլ ամբողջությամբ հիմնանորոգվել է: Ընդհանուր առմամբ 2023-ին Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ:  Այն, որ Երևանի բակերը պետք է  ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք»,- գրել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել