ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Զագրեբում խորվաթ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարը Խորվաթիայում ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու ներկայիս իրավիճակը։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերն ու հանրահայտ սկզբունքների վրա հիմնված տեսլականը՝ նշելով, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած ՀՀ և միջազգային հանրության, այդ թվում՝ տարբեր խորհրդարանների հասցեական ուղերձներին, հնարավոր չեղավ կանխել ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումը, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ագրեսիվ քաղաքականության զսպման ուղղությամբ կոնկրետ գործողությունների կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում առկա փոխգործակցությանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, այս և ուղղություններով ԵՄ հետ համագործակցության հեռանկարները՝ ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Զագրեբ է մեկնել այսօր։