Ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։
Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
«Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։
Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների։
Արդեն սկսել ենք հունվար ամսվա համար հայտերի ընդունումը»,-գրել է նախարարը։